Կարգ՝ 2018-19 ուստարի

Անկյուն՝ նվիրված Վիլյամ Սարոյանին

2018թ. դեկտեմբերի 3-ին Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցում բացվեց մի գողտրիկ անկյուն՝ նվիրված աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 և դպրոցի անվանակոչության 10 ամյակին:
Շեփորի երաժշտության ներքո ազդարարվեց միջոցառման սկիզբը:
Դպրոցի մի խումբ լավագույն աշակերտներ հակիրճ ներկայացրին մեծ հայի կյանքը, անցած գրական ուղին, պատմեցին հուշեր գրողի պատմական հայրենիքի՝ Բիթլիսի մասին: Հնչեց գրողի ձայնը, պատգամը ամբողջ հայությանը՝ «Ուր որ կերթաս` պոռա Հայաստան:»:
Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը:
Միջոցառումը կյանքի կոչեց ՀՀ վաստակավոր մանկավարժ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Ստեփանյանը:

ԲԵՐՔԻ ՏՈՆ

Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցում տեխնոլոգիայի ուսուցչուհի Կարինե Գևորգյանը կազմակերպեց և անցկացրեց «Բերքի տոն» միջոցառումը, որը նվիրված էր աշնանը եւ բերքահավաքին: Յոթերորդ դասարանի աշակերտուհիները բերք ու բարիքով ծածկել էին հանդիսությունների դահլիճի սեղանները` բեռնված յուղ ու մեղրով, թոնրի գաթայով ու լավաշով, փախլավայով ու ղափամայով, Կոտայքի մարզում աճող մրգերի ու բանջարեղենների բազմազան տեսակներով: Տնօրենին և ուսուցիչներին աշակերտները դիմավորեցին աղ ու հացով: Ուսուցիչներն ու ծնողները շրջեցին սեղանից սեղան և գնահատեցին աշխատանքները: Միջոցառումը շարունակվեց ասմունքով, երգ ու պարով: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Խաչատրյանը:

ԲԵՐՔԻ ՏՈՆ

ԲԵՐՔԻ ՏՈՆ

Опубликовано Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոց Пятница, 30 ноября 2018 г.

Առողջ ապրելակերպի տարածումը դպրոցում

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ իններորդ դասարանցիները անցկացրեցին ակցիա <<Առողջ ապրելակերպ>> թեմայով. կատարեցին ֆլեշմոբ, պատրաստեցին պաստառներ <<Առողջ ապրելակերպ>> վերնագրով:
Ակցիան օգնեց բարձրացնել առողջ ապրելակերպի դերն ու նշանակությունն աշակերտների շրջանում:
(Կազմակերպիչ՝ Լ. Պերոսյան, ԴԱԿ)

 

Հեքիաթային ռեակցիա

Նոյեմբերի 27-ին 8-րդ <<Ա>> և 8-րդ <<Բ>> դասարանների միջև տեղի ունեցավ հեքիաթային մրցույթ <<Քիմիա>> առարկայից: Մրցույթի միջոցով կապեր հաստատվեցին քիմիայի և այլ գիտությունների միջև: Մասնակիցների գիտելիքները ստուգվեցին տարբեր հետաքրքրաշարժ փուլերի միջոցով, որոնցից են մութ անտառը, սև արկղիկը, երիցուկը և այլն: Իսկ այս մրցույթը ավարտվեց, ինչպես հեքիաթը: Քիմիական ռեակցիայից առաջացած հրաբխից դուրս եկավ վիշապը, սակայն, ի վերջո բարին հաղթեց չարին, և սպիտակ վարդը կարմրեց: Եվ ի վերջո ամեն բան ավարտվեց միասնությամբ և ընկերությամբ. թիմերը վաստակեցին հավասար միավորներ: Այսպես ընթացավ այս հեքիաթային քիմիական ռեակցիա: (Քիմիայի ուսուցչուհի՝ Ն. Գևորգյան)

 

 

Կենսաբանությունը կյանք է

Դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Լիլիթ Պետրոսյանը կազմակերպել և անցկացրել է մրցույթ -միջոցառում 9-րդ <<Ա>> և 9-րդ <<Գ>> դասարանների միջև <<Կենսաբանությունը կյանք է>> թեմայով: Մրցում էին <<Ողնուղեղ>> և <<Գլխուղեղ>> թիմերը: Հաղթող ճանաչվեց <<Ողնուղեղ>> թիմը (9-րդ <<Ա>> դասարան):

Ֆլեշմոբ Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցում

Ֆլեշմոբ

Ֆլեշմոբ Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցում

Опубликовано Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոց Четверг, 29 ноября 2018 г.

Հարգանքի տուրք հերոսի հիշատակին

Մոնթե Մելքոնյանի տարեդարձի կապակցությամբ մեր դպրոցի իններորդ դասարանի մի խումբ աշակերտներ զինղեկ Վ. Գալստյանի գլխավորությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսի հիշատակին:

Բաց դաս

Նոյեմբերի 28-ին, III <<Ե>> դասարանում տեղի ունեցավ բաց դաս <<Մայրենի>> առարկայից ( <<Աղվեսն ու վագրը>> թեմայով): Երեխաները մեկնաբանեցին առակի բովանդակությունը, բնութագրեցին հերոսներին՝ վեր հանելով բարոյախրատական հատկությունները: Դասը նպատակյին էր: Դասվար՝ Լ. Թորոսյան:

 

Բաց դաս

Նոյեմբերի 26-ին, III <<Ա>> դասարանում տեղի ունեցավ բաց դաս <<Մաթեմատիկա>> առարկայից
(Դասի թեման՝ <<Արտադրյալի հատկությունների ակնառուացումը>>):  Դասվար՝ Ա. Հունանյան:
Դասը նպատակային էր՝ hագեցված տեխնիկական միջոցներով:

Բաց դաս

Նոյեմբերի 26-ին, VIII <<Դ>> դասարանում տեղի ունեցավ բաց դաս <<Կենսաբանություն>> առարկայից ( <<Հենաշարժիչ համակարգ>> թեմայի ամփոփում): Կենսաբանության ուսուցչուհի՝ Ա. Թադևոսյան:
Դասը նպատակային էր: Հագեցված էր դիտակտիկ նյութերով՝ կմախքի մոդել, պաստառներ, տեսասահիկներ: