Օրը՝ 07.11.2018

Բաց դաս

Այսօր՝ 2018 թվականի նոյեմբերի 07-ին, դպրոցի փորձառու դասվար Սաթիկ Հովակիմյանը III <<Դ>> դասարանում կազմակերպել և անցկացրել է բաց դաս՝ <<Աշնան գույները>> թեմայով <<Մայրենի>> առարկայից:

ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱԽՄԱՏՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Հրազդանի տարածաշրջանային շախմատի մրցաշար, որում մասնակցում էին նաև Վ.Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի աշակերտները: Համառ պայքարի ընթացքում 16 հիմնական դպրոցների միջև մեր հավաքական թիմը բաժանեց 2-3-րդ տեղը:
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը շախմատի մարզադպրոցում տեղի է ունեցել IV կարգի որակավորման մրցաշար, որում մասնակցում էին մեր դպրոցի աշակերտները: Աղջիկների մրցապայքարում IV կարգը լրացրեց և I տեղը գրավեց III<<Գ>> դասարանի աշակերտուհի Մանե Աղասարյանը, II տեղը գրավեց III<<Գ>> դասարանի աշակերտուհի Լիլիթ Ասատրյանը:
Տղաների մրցապայքարում III տեղը գրավեց և IV կարգը մեկ անգամ լրացրեց III<<Գ>> դասարանի աշակերտ Միշա Երիցյանը: IV կարգը մեկ անգամ լրացրեց նաև III<<Բ>> դասարանի աշակերտ Կամո Երիցյան: Բոլոր աշակերտները մարզադպրոցի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով: Հաջողություն ենք մաղթում և՛ աշակերտներին, և՛ ուսուցչին՝ ցանկանալով նորանոր ձեռքբերումներ: (Շախմատի ուսուցիչ՝ Գ. Գալստյան)