Ամիսը՝ Հոկտեմբերի 2018

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍ

2018 թվականի հոկտեմբերի 29-ին Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի 8-րդ <<Ա>> և 8-րդ <<Դ>> դասարանների աշակերտները, 8-րդ <<Դ>> դասարանի դասղեկ Մ. Գյուլումյանի և զինղեկ Վ. Գալստյանի ղեկավարությամբ այցելություն կատարեցին Լուսակերտի ուսումնական զորամաս, որտեղ ծանոթացան և մասնակցեցին զորամասի և զինվորի առօրյային:
Այցելությունը պարբերական էր և հետապնդում էր ուսումնական նպատակ:

Մեղու

Այսօր՝ 2018թ. հոկտեմբերի 25-ին, Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին <<Այբ>> կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող <<Մեղու. հայերենը բոլորի համար>> մրցույթին:

Առաջարկությունների արկղիկ

Դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ալիկ Գրիգորյանը և ԴԱԿ Լիլիթ Պետրոսյանը այսօր բացեցին առաջարկությունների արկղիկը, քննարկեցին աշակերտների կողմից արված առաջարկությունները, լավագույն առաջարկությունները արձանագրվեցին:

Այց Շառլ Ազնավուրի կեցավայր

Հոկտեմբերի 18-ին Հրազդանի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցիչներ Ք. Լևոնյանը, Ռ. Խաչատրյանը, Ա. Սարգսյանը, Լ. Ամիրյանը, Մ. Գրիգորյանը և  մի խումբ ֆրանկոֆոն աշակերտներ այցելեցին Երևանում գտնվող Շառլ Ազնավուրի կեցավայր, մասնակցեցին 1968թ. ֆրանսիական հեղափոխության և 2018թ. հայկական թավշյա հեղափոխության զուգակցված ցուցահանդեսներին: Իսկ երեկոյան «Գոյ» թատրոնում պատիվ էր ընձեռնվել դիտելու Ժան Անույի «Անտիգոնե» ստեղծագործությունը և վայելելու ֆրանսերենը Շվեյցարիայի ՛՛L’Echelle d’Oulens”  թատերախմբի մասնակցությամբ:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Նորին Գերազանցություն պարոն Ժոնաթան Լաքոտը, Ֆրանկաֆոն գրքերի, ստեղծագործությունների և հանդեսների միջազգային տարածման ասոցացիան (ADIFLOR) և Բարեկամության ու կապի ֆրանկաֆոն ասոցացիան 2018թ. հոկտեմբերի 9-ին Երևանի Ազատության հրապարակում՝ ֆրանկոֆոնիայի ավանի գլխավոր բեմում, կազմակերպեցին Հայաստանի ուսումնական և մշակութային տասնութ հաստատություններին ֆրանսերենով գրքերի և էլեկտրոնային ընթերցիչների նվիրատվության արարողությունը:
100 գիրք նվիրաբերվեց հանրապետության ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներին, այդ թվում Հրազդանի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցին (ֆրանսերենի ուսուցիչներ՝ Ք. Լևոնյան, Ռ. Խաչատրյան): Ձեռք բերված գրքերը համալրեցին մեր դպրոցի Շառլ Ազնավուրի անվան ֆրանսերենի դասասենյակի գրապահարանները:
Գրքերի և էլեկտրոնային ընթերցիչների ձեռքբերման գործում շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնող գործընկերներին՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը, Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցացիային, Իլ դը Ֆրանս շրջանին և AGS տրանսպորտային ընկերությանը:
Այս նվիրատվությունը Ֆրանսիայի հանձնառության վկայությունն է՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի տարածմանը:

 

Երգչախմբերի հանրապետական փառատոն

Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի երգչախումբը մասնակցեց ՀՀ հանրակրթական դպրոցների երգչախմբերի հանրապետական փառատոնին, որտեղ շնորհակալագրով պարգևատրվեց Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի խմբավար Արմինե Ալեքսանյանը: Շնորհավորում ենք և՛ ուսուցչուհուն, և՛ աշակերտներին ու մաղթում նորանոր հաջողություններ:

Մեր դպրոցի երգչախմբի ելույթը դպրոցական երգչախմբի հանրապետական փառատոնում

Մեր դպրոցի երգչախմբի ելույթը դպրոցական երգչախմբի հանրապետական փառատոնում: Խմբավար՝ Արմինե Ալեքսանյան:

Опубликовано Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոց Пятница, 19 октября 2018 г.

 

 

Ֆրանսերեն լեզվի ակումբ

Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցում ստեղծել է Շառլ Ազնավուրի անվան դասասենյակ:
«Ֆրանսերեն լեզվի ակումբ» ծրագրի շրջանակում Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցում ստեղծվել է ֆրանսերեն լեզվին նվիրված նորագույն տեխնոլոգիաներով համալրված դասասենյակ, որտեղ աշակերտները հնարավորություն ունեն զարգացնել իրենց հաղորդակցական հմտությունները՝ Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամի կողմից ընտրված հմուտ մասնագետի շնորհիվ և ամրապնդել իրենց գիտելիքները՝ օգտվելով ֆրանկոֆոն հարուստ գրադարանից:

 

Երկրաչափության դաս

8-րդ <<Բ>> դասարանի երկրաչափության դասը <<Համաչափ պատկերներ շրջապատում, համաչափության առանցքների կառուցում>>
Դասը վարում է մաթեմատիկայի փորձառու, վաստակաշատ ուսուցչուհի՝ Հռիփսիմե Հակոբյանը: