ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾՆ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՀՎԱՆ 80-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 22, 2017

2017 թ. նոյեմբերի 28-ին լրանում է հայ հանճարեղ գրող Եղիշե Չարենցի մահվան 80-րդ տարելիցը։

Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը առարկայական շաբաթվա շրջանակներում կազմակերպել է հետաքրքիր և գեղեցիկ միջոցառում՝ նվիրված այդ տարելիցին (հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Գ. Ոսկանյան, Զ. Հանյան)։ Միջոցառմանը մասնակցել են 6-ից 8-րդ դասարանի մի շարք աշակերտներ:


ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 22, 2017

2017թ. նոյեմբերի 28-ին լրանում է հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի մահվան 80-րդ տարելիցը:
,,Ինչ կարող ես գրել հրաշքի մասին:Նաիրին ծնեց Չարենցին….Բարձրացավ ժամանակի սամումը,երկինքը սևակնեց ու բոցավառվեց:ՈՒ նա որոտաձայն կանչում է Մհերին`փնտրելով Ագռավաքար տանող ճամփան….Չարենցը լեգենդ էր….’’,-գրել է Մարտիրոս Սարյանը:
Ե´ս եմ հիմա –մի պոետ, և իմ անունը-Չարենց-
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա~րձր ու մեծ:
Սա խոստովանություն է,բարձրաձայն ինքնախոստովանություն,բայց ոչ ինքնամեծարում:Չարենցն ինքնամեծարման կարիք չունի,որովհետր այդպես բարձր ու մեծ է ծնել նրան Երկիր Նաիրին,իսկ Չարենցի մեծության չափը նրա իմաստալից կյանքն ու բարձրախոհ, անգնահատելի մեծարժեք ստեղծագործություններն են:Հաղթահարելով կյանքի բազում դժվարություններն ու խոչընդոտները,անցնելով հայրենիքը ցնցող ողբերգությունների միջով` Չարենց մարդն ու բանաստեղծը օրեցօր,ժամ առ ժամ բարձրացավ,բարձրացավ,որ բարձրանա իր ծվատված,բզկտված հայրենիքն ու կիսով չափ բնաջնջված ժողովուրդը:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից`դեպի վառվող ապագան:
Ինչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի,
Ինչ է ուզում քո հոգին,հազարամյա Նաիրի:
Ե. Չարենցը հայ այն եզակի գրողներից է, ով բարդ ու հակասական կենսագրություն է ունեցել, մի կենսագրություն, որն իր մեջ ամփոփում է հետաքրքիր և ողբերգական էջեր:
Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով,սազով-քամանչով`
Ինչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը,ասին:
Կյանքի որոնումների ճանապարհին նրա համար ամենավեհը հայրենիքի փրկության գաղափարն էր:
Դեռևս պատանեկության տարիներից լծվել էր հայրենիքի փրկության վեհ ու սուրբ գործին`չերկնչելով դժվարություններից ու խոչընդոտներից:
Առաջին համաշխարհային պատերազմի բովով անցած և ազգային-ազատագրական պայքարի հույսով խանդավառված տակավին պատանի Չարենցը որպես հայկական կամավորական բանակի զինվոր մասնակցել է իր բզկտված և մասնատված հայրենիքի ազատագրման արյունալի մարտերին,հատկապես Թափառեզի ու Սուլդուզի, և հասել մինչև Վան ու Բիթլիս: Բայց ուրիշ էր իրականությունը. պատանի բանաստեղծն ականատես է լինում պատերազմի բերած արհավիրքներին և հասկանում, որ այլ է դաժան իրականությունը, այլ են հայրենիքի փրկության երազները: Հիասթափված բանաստեղծ-կամավորը փախչում է պատերազմի դաշտից,փախչում է`ականատես լինելով մեծ տերությունների պատերազմական խաղերին և նրանցից ծնված համազգային ողբերգությանը:
ԵՎ անցնում էինք մենք հանդիսաքայլ
Այն ճամփաների հետքերով ավեր,
ՈՒր ոչ մի էակ այլևս չկար,
ՈՒր չէր կարող մարդ խղճալ ու ցավել…
Սակայն կապուտաչյա հայրենիքի որոնման և փրկության հույսը չի մահանում:Չարենցը շարունակում է որոնումները ու,երբ 1918 թվականի մայիսի 28-ին համառ և մեծ զոհերի գնով ծնվում է երազած փոքրիկ,բայց անկախ հայրենիքը`Հայաստանի Հանրապետությունը,բանաստեղծը դառնում է նրա զինվորն ու ծառան:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ,լացակումած լարն եմ սիրում…
Ընդամենը երկու տարվա կարճ կյանք է ունենում Հայաստանի Հանրապետությունը.վրա հասած ,,բոլշևիկ-հայրենասերները’’1920 թվականին արյունահեղությամբ խորհրդային կարգեր հաստատեցին Հայաստանում` վերացնելով հայկական առաջին հանրապետությունը:
Հայրենիքին օգտակար լինելու մղումով Չարենցն իրեն անմնացորդ նվիրեց նոր Հայաստանի կերտման ու բարգավաճման գործին`անակնկալ հայտնվելով հեղափոխական կոմունիստների շրջապատում,նրանց ,,պայծառ’’ գաղափարների հորձանուտում`երբեք չմտածելով,որ դառնալու է հենց այդ գաղափարակիրների զոհը`չունենալով անգամ գերեզմանատեղ,որ իր երազած ապագայի կապուտաչյա գանգրահեր մանուկը դուրս գա պիոներական երթից,նայի գերեզմանատան քարերին,և մի հին քարի վրայից մաքրի ,,կարծրացած’’ փոշին,որի վրա գրված է.,,Եղիշե Չարենց:Բանաստեղծ ծնված Մակու քաղաքում’’:
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա….
Բայց….այդպես չեղավ:
Հայ հանճարը 1937 թվականի նոյեմբերի 28-ին իր մահկանացուն կնքեց խորհրդային Երեան քաղաքի խորհրդային բանտում`ապրելով ընդամենը քառասուն տարի:

Մ. Զաքարյան


ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 22, 2017

2017 թվականի նոյեմբերի 14-ին լրանում է հայ մեծ գրող, բանաստեղծ, փիլիսոփա, հրապարակախոս, հայ ռեալիստական գեղագիտության և քննադատության հիմնադիր, հեղափոխական դեմոկրատ, հասարակական ականավոր գործիչ Միքայել Նալբանդյանի ծննդյան 188 ամյակը:
<<Մ.Նալբավդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն էր ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը: Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի և ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը>>,-այսպիսի կարծիք է հայտնել Մ.Նալբանդյանի մասին 20-րդ դարի գրական մեր հսկաներից մեկը`Դերենիկ Դեմիրճյանը:
Իսկապես, նրա մուտքը հասարակական կյանք և գրականություն գարնանային ամպրոպի էր նման, որովհետև`<<…Երկու ձեռքս պարզեցի, ԵՎ իմ անզոր թևերով ազատություն գրկեցի,,,>>,իսկ ազատություն սիրողի համար<<Այս աշխարհը խիստ նեղ է>>:Դեռ տակավին պատանի հասակում նա մտավ այդ նեղ աշխարհի շատ նեղ դռնով,մտավ ժամանակի քաղաքական գաղջ օդը մաքրելու համար,իր բազմաչարչար ժողովրդին անմնացորդ ծառայելու համար,նրա փրկության ու ազատության հիմնաքարին մի նոր քար ավելացնելու համար:Բայց հեշտ չէր պայքարել ցարական բռնատիրական կարգերում,երբ հոշոտվում էր մարդկային միտքը,կասեցվում դեպի ազատություն տանող նրա ամեն մի թռիչք:
ՈՒ Նալբանդյանը հայտնվում է հալածանքների հորձանուտում.նրա ազգանվեր նկրտումները բախվում են հայ հարուստների շահերին, բախվում են գրական աշխարհի կղերամիտ <<գործիչների>>շահերին,իսկ նրանք չեն հանդուրժում, չեն ներում,և Նալբանդյանի շուրջ ստեղծած օղակը արագորեն սեղմվում է:
<<Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը,բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա:Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել,ոչ թե դեպի վար…>>,-գրել է Հ.Թումանյանը:Իրավացի է մեր մեծ հանճարը:
Հալածավայրերում էլ հանգիստ չի մնում Նալբանդյանի պրպտուն միտքը.դեռ ավելին`շփվելով ժամանակի առաջադեմ մարդկանց,քաղաքական գործիչների հետ` ավելի է հարստանում նրա հեղափոխական-դեմոկրատական աշխարհայացքը,որն ամփոփվում է 1862 թվականին Փարիզում լույս տեսած նրա <<Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ>>աշխատության մեջ:
Իսկ Իտալիայում այնքան է ոգևորվում Իտալիայի ազգային հերոս Գարիբալդիի ղեկավարած ազգային-ազատագրական շարժումներով,որ այդ շարժումների ազդեցության տակ գրում է <<Իտալացի աղջկա երգը>>հանրահայտ բանաստեղծությունը: Սակայն չարակամ հետապնդումները տվեցին իրենց չարակամ արդյունքները.1862 թվականի հուլիսի 7-ին Նալբանդյանը ձերբակալվում և տեղափոխվում է Պետրոպավլովյան բերդ,որտեղ նա գրում է<Հեգելը և նորա ժամանակը>>փիլիսոփայական տրակտատը և <<Սոս և Վարդիթեր>>վեպի կրիտիկան>> գործը:Բանտարկությունը,հետո նաև աքսորը,նույնիսկ հիվանդությունն անգամ չկարողացան թուլացնել ու կոտրել նրա ազատատենչ կամքը:Նա շարունակում էր գրելով պայքարել անարդարության,անարդար կարգերի ու անարդար բարոյականության դեմ:

Մ. Զաքարյան


ԲԱՑ ԴԱՍԵՐԸ ՀՐԱԶԴԱՆԻ Վ. ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ N11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 22, 2017

Հերթական բաց դասը 6-րդ <<Դ>> դասարանում վարում է ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով դպրոցի տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի վաստակաշատ ուսուցչուհի Հռիփսիմե Հակոբյանը :


ԲԱՑ ԴԱՍԵՐԸ ՀՐԱԶԴԱՆԻ Վ. ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ N11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 21, 2017

Հերթական բաց դասը 8-րդ <<Գ>> դասարանում վարում է կենսաբանության բազմափորձ ուսուցչուհի Լիլիթ Պետրոսյանը:


ԲԱՑ ԴԱՍԵՐԸ ՀՐԱԶԴԱՆԻ Վ. ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ N11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 20, 2017

Հերթական բաց դասը 6-րդ <<Դ>> դասարանում վարում է հայոց լեզվի և գրականության բազմափորձ ուսուցչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Կարինե Ստեփանյանը:


ՀՐԱԶԴԱՆԻ Վ. ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ N11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑ ԴԱՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 15, 2017

Հերթական բաց դասը II <<Ա>> դասարանում վարում է ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով դպրոցի տնօրենի տեղակալ, փորձառու դասվար Անահիտ Հունանյանը:


ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑ ԴԱՍԸ ՀՐԱԶԴԱՆԻ Վ. ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 13, 2017

Դասը <<Հայոց լեզու >> առարկայից VII <<Ա>>դասարանում վարում է փորձառու և վաստակաշատ մանկավարժ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Միուդա Թադևոսյանը:


ԿԱՅԱՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 23, 2017

2017թ. հոկտեմբերի 21-ին Հրազդանի Վ. Սարոյանի անվան №11  հիմնական դպրոցի շախմատի ուսուցիչ Գոռ Գալստյանը կազմակերպել և անցկացրել է  շախմատի մրցումների դպրոցական փուլը:

Լավագույն արդյունք ցուցաբերած 1-ից 4-րդ տեղերը գրաված աշակերտները դպրոցի տնօրենի կողմից պարգևատրվել են պատվոգրերով.

Սահակյան Ամալյա՝ 1-ին տեղ, 4-րդ «Գ» դասարան

Մնացականյան Ավետ՝ 2-րդ տեղ, 4-րդ «Բ» դասարան

Անանյան Ալեքս՝ 3-րդ տեղ, 2-րդ «Դ» դասարան

Սաղաթելյան Հայկ՝ 4-րդ տեղ, 8-րդ «Գ» դասարան


Posted by: | Posted on: Հոկտեմբերի 23, 2017

2017թ. հոկտեմբերի 21 և 22-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի գավաթի մրցումները:
Մրցումներին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարզային փուլերում հաղթած դպրոցների թիմերը:
Հրազդանի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի 4 աշակերտ և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ժորա Հովհաննիսյանի և Նորայր Մարտիրոսյանի գլխավորությամբ ներկայացնում էին դպրոցը:
Առաջնության եզրափակիչ փուլի արդյունքներով Կոտայքի մարզի թիմը զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով գլխավոր գավաթին, պատվոգրերի, մեդալների, մարզական գույքի: